Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը կոչ է արել պատերազմի պատճառով հարևան երկրներ հեռացած համաքաղաքացիներին վերադառնալ հայրենիք՝ Սիրիայի ղեկավարության անունից խոստանալով նրանց ապահովել խաղաղ կյանքի համար անհրաժեշտ պայմաններով։
Վալիդ Մուալլեմը Դամասկոսում հանդիպել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են սիրիացի փախստականներին օգնություն տրամադրելու շրջանակում երկկողմ հարաբերությունների հարցեր։
«Մուալլեմը դարձյալ կոչ է արել հարևան երկրներում գտնվող սիրիացի փախստականներին վերադառնալ հայրենիք՝ հավաստիացնելով, որ պետությունը պատրաստ է նրանց նորից ընդունել ու ապահովել խաղաղ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով»,- հայտնում է սիրիական ազգային ՍԱՆԱ գործակալությունը։
Իտալացի դիվանագետը իր հերթին նշել է, որ միջազգային կազմակերպությունները ցանկություն ունեն ընդլայնել համագործակցության մասշտաբները Սիրիայի ղեկավարության հետ սիրիացի փախստականներին օգնելու հարցում։