|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հաստատում են իրենց հանձնառությունը՝ կանգնելու վրաց ժողովրդի կողքին՝ իրենց եվրատլանտյան ձգտումներում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունում:
Նախագահները կոչ են անում «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները՝ վերադառնալով եվրատլանտյան ուղի, ասված է հայտարարությունում։
Վերջերս ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Վրաստանում, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունումը կխոչընդոտի հանրապետության եվրաինտեգրմանը և ԱՄՆ-ի հետ կապին: Այս մասին ասել էր Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։