|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի «Վրացական երազանք» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ է անցկացնում. հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:
Նիստին ներկա են կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և այլք:
Քննարկվում են Վրաստանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները:
Վրաստանի խորհրդարանում անցկացվող` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել:
Գիշերը Թբիլիսիի խորհրդարանի մոտ հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար Վրաստանի ՆԳՆ-ն կիրառել է ջրցաններ, ռետինե փամփուշտներ, զրահամեքենա, հրշեջ մեքենա և լուսաձայնային նռնակներ: Նրանք պահանջում էին ՆԳՆ ղեկավարի և խորհրդարանի նախագահի հրաժարականը: