|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ԱԺ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանն ասաց, որ չի ուզում քաղաքականությունից խոսել: «Էսօր իմ համար պրազնիկ ա, ոչ մի քաղաքականություն չկա»,- նշեց նա:
Իսկ լրագրողներին հետաքրքրում էին Հովիկ Աբրահամյանը եւ Սեյրան Օհանյանը: Սարոյանը նախ հայտարարեց, որ ցավ է ապրում Սեյրան Օհանյանի որոշման համար, հետո հիշեցրեց, որ արդեն խոսել է այդ մասին, եւս մեկ անգամ խոսելու ցանկություն չունի:
Հարցին, թե կլինի՞ հաջորդ խորհրդարանում, կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Առանց ինձի տխուր ա լինելու ձեր համար: Հա, բայց իմ ուզելով ա՞, ժողովուրդը պետք ա ուզի»: