|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքը «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքին դեմ է քվեարկելու:
Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու է նման որոշում կայացրել, եւ արդյոք կուսակցությունից իրեն չեն ասել, որ պետք է կողմ քվեարկի: «Ո՞վ ասի... Ա՛յ մարդ, կողմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք կողմ քվեարկել, դեմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք դեմ քվեարկել: Ես արդեն ասացի՝ ոնց եմ քվեարկելու, էլ բան չունեմ ասելու: Ես տենց եմ ուզում քվեարկել: Մեր կուսակցությունում ինձ չեն ասի՝ ոնց քվեարկեմ, մենք դեմոկրատիա ենք, դեմոկրատիա»,- ժպիտը դեմքին՝ ասել է պատգամավորն ու արագ քայլերով հեռացել: