|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանին հարցրինք. ի տարբերություն Արմեն Աշոտյանի երգի, պատգամավորներին նվիրված իր «Չի կարելի` չէ, չի կարելի» երգը մի քանի օրում շլյագեր դարձավ եւ չի իջնում էկրաններից` Քիմ Քարդաշյանի հանգույն: Չե՞ք պատրաստվում նոր երգ «երգել»:
«Հմա մի հատ երգ էր, սարքին գլխիս. տու էլ ի՞նչ ես մկա… քեզի դո՞ւր ա էկի»: Շա՜տ` «հրաշք» էր: «Տեմ բոլի, որ քեզի դուր ա գալի, ուրեմն սաղ լավ ա»: Այո, դուր է գալիս, եւ կարծես «պահանջարկ» կա շարունակականության` նոր ռեպերտուարի, չե՞ք պատրաստվում: «Ի՜նչ ռեպերտուր, ախչի, ի՜նչ շարունակություն. ես խո կոմպոզիտոր չե՜մ, որ շարունակությո՜ւն. մե խատ ստացվավ, բոլ էր, էլի»: