|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր` ԱԺ նիստից առաջ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց սահմանադրական փոփոխություններին ու «Ոչ»-ի շարժման գործողություններին վերաբերող հարցերին:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ «Ոչ»-ի շարժման անդամ, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում է նստացույց սկսել ԱԺ շենքի դիմաց, Սեյրան Սարոյանը հարցով պատասխանեց. «Էդ ո՞վ ա»:
Հիշեցրեցինք, որ Անդրիաս Ղուկասյանը 2013թ. նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու էր, այդ օրերին հացադուլ էր սկսել և հիմա էլ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Էդ էլ պարապ է երևի մնացել: Իրան հարցրեք՝ իրանց տնեցիք իրան ձեն կտա՞ն, որ Սերժ Սարգսյանի հրաժարականն ա պահանջում: Իրան հարցրեք՝ քանի՞ ընտրող ունի, էլի: Անձրև ա գալի, ոչ մեկ չի գա, կեթան տուն»,- ծիծաղելով պատասխանեց Սեյրան Սարոյանը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել էր, որ ԱԺ նիստին զուգահեռ խորհրդարանի շենքի դիմաց նստացույց է սկսելու: