|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քուվեյթում 7 մահապատիժ է ի կատար ածվել, այդ թվում` թագավորական ընտանիքի անդամի` արքայազն Ֆայսալ Աբդուլլա ալ Ջաբեր ալ Սաբահի, ով մեղադրվում էր սպանության և ապօրինաբար զենք պահելու մեջ. տեղեկացնում է «Ինտեֆաքսը»` Քուվեյթի KUNA պետական լրատվական գործակալությանը հղումով: Մահապարտներին կախաղան են բարձրացրել:
Ըստ գործակալության` մահապատժի ենթարկվածների թվում են Քուվեյթի, Բանգլադեշի, Ֆիլիպինների, Եթովպիայի և Եգիպտոսի քաղաքացիներ: Այսպես` Քուվեյթի քաղաքացի մի կնոջ դատապարտել են մահապատժի հարսանիքի ժամանակ ավելի քան 40 կնոջ ու երեխայի սպանության համար. նրա ամուսինը որոշել էր երկրորդ կինն ունենալ: