|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման կնոջ հետ հանգստի է մեկնել Կարիբյան կղզիներ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Բարաք և Միշել Օբամաները Կարիբյան ծովում գտնվող Բրիտանական Վիրջինյան կղզիներ են մեկնել հայտնի գործարար, միլիարդատեր Ռիչարդ Բրանսոնի մասնավոր Falcon 900EX օդանավով: Թե Օբամաները ինչքան են մնալու կղզում՝ հայտնի չէ:
Նշվում է միայն, որ նրանք հյուրընկալվել են Բրանսոնի առանձնատանը:
Հիշեցնենք, որ Օբաման նախագահի պաշտոնը լքել է հունվարի 20-ին, իշխանությունը փոխանցելով հանրապետական Դոնալդ Թրամփին: