|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Կուրիլյան կղզիներ «աններելի վիրավորանք» է համարում, սակայն, ըստ նրա, Ճապոնիան պատրաստ է բանակցել կղզիների պատկանելությունը որոշելու եւ երկու երկրների միջու խաղաղ պայամանագիր կնքելու հարցերում. տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Վարչապետը հայտարարությամբ հանդես է եկել այսօր, երբ երկիրը նշում է Հյուսիսային տարածքների, այդ թվում՝ Կուրիլյան կղզիների օրը: Կանը Տոկիոյում անցկացվող հանրահավաքի ժամանակ պահանջել է, որ Ռուսաստանը վերադարձնի Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան եւ Հաբոմաի կղզիները:
Ռուսաստանյան «Նովոստի» գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի մայրաքաղաքում Կուրիլյան կղզիները վերադարձնելու պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնավորապես՝ մի խումբ երիտասարդներ պղծել են Ռուսաստանի դրոշը: ՌԴ դեսպանատունը պաշտպանվում է ոստիկանների կողմից: