|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանը նախազգուշացում է տարածել, որ փետրվարի 8-ից արձակումներ կիրականացվեն Կունաշիր կղզուց հարավ-արևելք ընկած տարածքում։ Այդ կապակցությամբ մենք դիվանագիտական խողովակներով բողոքել ենք Ռուսաստանին․ ասել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն՝ հավելելով, որ երկրի կառավարությունը չի հանդուրժի Հարավային Կուրիլներում Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացումը։
Նշվում է, որ Ճապոնիայի առափնյա պահպանությունն արդեն զգուշացրել է քաղաքացիներին այդ տարածքում տեղաշարժվելու վտանգի մասին։
Ավելի քան 50 տարի Ռուսաստանը և Ճապոնիան երկխոսություն են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներից հետո խաղաղության պայմանագրի շուրջ։ Հիմնական խոչընդոտը Կուրիլյան կղզիների կարգավիճակի հարցն է։ Ճապոնական կողմն իր տարածքն է համարում Իտուրուպը, Շիկոտանը, Կունաշիրը և Հաբոմայ կղզիների խումբը։ Մոսկվան այս հարցում հակառակ դիրքորոշում ունի։