|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կարիբյան միության երկրները մտադիր են հունիսին մասնակիորեն վերսկսել ուղեւորափոխադրումները. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Գրենադայի առեւտրի, արդյունաբերության եւ Կարիբյան միության հետ համագործակցության հարցերով նախարար Օլիվեր Ջոզեֆի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես նշել է՝ այս պահին համաձայնեցվում է միության անդամների միջեւ ուղեւորությունների համար սահմանների բացման հարցը:
Հիշեցնենք՝ 1973 թվականին հիմնված հանրության անդամներ են Անտիգուա եւ Բարբուդան, Բահամյան կղզիները, Բարբադոսը, Բելիզը, Հայիթին, Գայանան, Գրենադան, Դոմինիկան, Սենտ-Վինսենտը ւ Գրենադինին, Սենտ-Կիտսը եւ Նեւիսը, Սենտ-Լյուսիյան, Սուրինամը, Տրինիդադ եւ Տոբակոն, Յամայկան եւ Մոնտսերատը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ միության երկրների տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 1.200 և մահվան 70 դեպք, ապաքինվել է 330 պացիենտ: