|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենը, որին ամերիկյան հատուկ ուժերը սպանել են 2011-ին, մտավախություն է ունեցել, որ արտասահմանյան հատուկ ծառայությունները կփորձեն իր ընտանիքի անդամներից մեկին «չիպավորել» իրեն լրտեսելու նպատակով:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին վկայում են միջազգային համար 1 ահաբեկիչը համարվող Բեն Լադենի արխիվում պահվող նյութերը, որոնց վերջին մասը հրապարակվել է ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից:
Փաստաթղթերն առգրավվել էին բեն Լադենի ոչնչացման գործողությունների ժամանակ նրա պակիստանյան տանը: