|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ալ Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենը զինված չի եղել հատուկ գործողության ժամանակ. հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Մենք լուրջ դիմադրություն էինք սպասում, եւ լուրջ դիմադրություն էլ եղավ: Այնտեղ շատ զինված մարդիկ կային»,- ասել է նա:
Իսկ երեկ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բրեննանը տեղեկացրել է, որ բեն Լադենի կանանցից մեկը կենդանի վահանի դեր է կատարել, իհարկե, հայտնի չէ` սեփական կամքո՞վ, թե՞ պարտադրված:
Գործողությունը տեւել է 40 րոպե: Քարնիի խոսքերով` արվել է սպանված բեն Լադենի լուսանկարը: Ներկայումս ԱՄՆ վարչակազմը` Բարաք Օբամայի գլխավորությամբ, քննարկում են այն հրապարակելու հարցը, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացվել, քանի որ լուսանկարը «սարսափազդու է»: