|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը` նախկին ՕԵԿ-ը փոխել է իր աշխատաոճը. Կուսակցությունը սկսել է ոչ թե մուրաբաներ բաժանել, այլ ալկոհոլային խմիչք, բնական հյութեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՎԿ-ն իր մարզային կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել է ալկոհոլային խմիչք` ռոմ և բնական հյութեր: Բնականաբար դրանք բոլորն էլ եղել են Արթուր Բաղդասարյանին պատլանող «Հայասի գրուպ» ընկերության արտադրանքը: Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշ մարզերում իր կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել է մեկ պարկ ալյուր և ձեթ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: