|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Վոլեբոլի ֆեդերացիան էդ ի՞նչ մի կարեւոր կառույց ա, որ անարդարություն լինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը, նշեց ՀՖՖ նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:
Ըստ նրա` դա «հերթական հասարակական կազմակերպություններից է, ինչպես ՀԱՕԿ-ը, Ֆուտբոլի ֆեդերացիան»: Հայրապետյանի խոսքով` սպորտի նախարարությունն է կազմակերպում ֆեդերացիաների ընտրությունները:
«Սպորտի նախարարն է որոշում, սպորտի նախարարության կանոնակարգում է ասված, թե ընտրություններն ինչպես անցնեն»,-վստահեցրեց նա, նաեւ նշեց, որ այս ամենից սկանդալ սարքելը բարոյական չէ: «Արթուր Բաղդասարյանն այն մարդկանցից է, որ կարող է սպորտաձեւ ղեկավարել: Կարող է վոլեյբոլի հեղինակությունը բարձրացնել: Պարտադիր ա՞` անպայման ինչ-որ կուսակցությունից լինի այդ ֆեդերացիայի նախագահը, թող տարբեր լինեն, ի՞նչ ա եղել»,- դժգոհեց Հայրապետյանը: