|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի գլխավոր քննչական վարչությունը նախաքննություն է անցկացնում Բոլշայա Մորսկայա փողոցում գտնվող շենքում տղամարդու դի հայտնաբերելու փաստի առնչությամբ: Այդ մասին հայտնում է վարչության մամուլի ծառայությունը. գրում է Газета.ру-ն:
РИА Новости-ն, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը, հայտնում է, որ մահացածը Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքաշինության պետական համալսարանի դասախոս էր: Տղամարդու դին համալսարանի լսարաններից մեկում հայտնաբերել է հավաքարարը: Աղբյուրի խոսքով` ենթադրյալ ինքնասպանը գրություն չի թողել: