|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց որոշում` հավանություն տալ «Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի » և «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքվող` 7 մլն եվրո գումարի չափով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրին: Վարդան Արամյանը գումարի չափը ներկայացնելիս շփոթվեց, սկզբում դրամ ասաց, հետո` դոլար, և վերջում միայն` եվրո:
Ավելի վաղ` նիստերից մեկի ընթացքում, վարչապետը նկատել էր, որ ֆինանսների նախարարը զեկույցները ներկայացնելիս շփոթվում է թվերի ու տարադրամի հարցում:
Ինչևէ, որոշումն ընդունվեց: