|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր կառավարության նիստում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշման փոփոխություն, որը կանոնակարգում է ռադիոլոկացիոն դիտարկումներ և հակակարկտային ներգործության աշխատանքներ իրականացնող մասնագետների աշխատանքը և աշխատանքի վարձատրությունը:
Առարկություն ուներ ֆինանսների նոր նախարար Վարդան Արամյանը: «Հույս ունեմ, որ այս որոշումը լրացուցիչ ծախսեր չի առաջացնի, քանի որ պահուստային ֆոնդն այսօրվա դրությամբ սպառվել է: Նոր առաջարկ կներկայացնենք վերաբաշխման վերաբերյալ: Սակայն խնդրում եմ գերատեսչությունների ղեկավարներին, որ խիստ պահպանողական լինեն` վերաբաշխումների հետ կապված, որովհետև մենք ունենք լուրջ լարվածություն»,- ասաց նա:
Վարչապետը հավելեց. «Պարո\'ն Երիցյան, նախանիստին այս հարցերը քննարկվում են, չէ՞, ֆինանսների նախարարն էլ ներկա է լինում: Ինչ եմ խնդրում իմ գործընկերներին` մաքսիմալ պատրաստված ներկայացնել որոշումները»: