|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայաստան» հիմնադրամի տարեկան ժողովի ժամանակ եւ ընդմիջմանը լրագրողների ուշադրությունը սեւեռված էր հատկապես Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի վրա: Պատճառը` վերջին շրջանում երկու կողմերից հնչած հայտարարություններն են:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այդ մասին չեն խոսել, սակայն իրավիճակը մեկնաբանել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ լարվածություն չի կարող լինել եւ մեկ հայրենիքի երկու հատվածների ղեկավարների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: