|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լիբանանի նախագահ Միշել Աունը Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ըստ Aztagdaily-ի՝ խստիվ դատապարտելով Թուրքիայում Անդրեյ Կառլովի դեմ իրագործված անարգ ոճիրը` Աունն ընդգծել է, որ սա հարվածում է քաղաքակրթությունների միջև երկխոսությանը:
Հեռագրում մասնավորապես ասվել է. «Ահաբեկչության դեմ պայքարելու որոշում ընդունած Լիբանանը, որ այդ պայքարի համար թանկ է վճարել, մնայուն վստահություն ունի իր եղբայրների և բարեկամների հանդեպ, որոնց շարքում է ՌԴ-ն: Լիբանանը հավատում է, որ իր բարեկամ պետությունների հետ կգործի շրջանը և աշխարհը հուսալի վայրի վերածելու և փայլուն ապագա ապահովելու համար, որը կլինի ահաբեկչությունից և ոճիրներից զերծ»:
Նախագահը նաև դատապարտել է Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ ընդգծելով, որ դա վայրագ արարք է, որի նպատակը Գերմանիայի կայունությունը խախտելն է: