|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանն այսօր իր նորամուտն է նշել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Մեր մարզիկի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ հաջող է ստացվել: Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ այսօր հաղթանակ է տարել նաև Նարեկ Աբգարյանը, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց իր 2-րդ մենամարտը: