|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր տեղի ունեցան 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ դուրս գալ հաջողվեց միայն Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանին, ով 3 ռաունդներում էլ առավելության հասավ վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Արամի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանաուն:
Վաղը ռինգ դուրս կգան Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ, որոնք պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակչից: 49 կգ Արթուր Հովհաննիսյանը կմրցի Տինկո Բանաբակովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը` Կրիստիան Դիմիտրովի հետ: Երկու մարզիկներն էլ ներկայացնում են Բուլղարիան: Հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այսօր ռինգ էին դուրս եկել նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովիկյանը: