|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անկեղծացավ, թե որն է եղել իր կյանքի ամենածանր օրը: Նշենք, որ այժմ հանդիպման տեսաձայնագրությունը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության եթերով:
Սարգսյանը նախ նշեց, որ շատ ավելի ծանր օրեր է ունեցել մինչեւ երկրի ղեկավար դառնալը: Իսկ որպես ամանածանր շրջան նշեց 1992թ. աշունը:
«Պետք էր որոշում կայացնել՝ որտեղ տալ ամենավճռական մարտը. երկու ուղղությամբ էին գալիս ադրբեջանցիները: Տարբեր մտորումներից հետո որոշեցինք պահել Ասկերանը, որովհետեւ երկու ուղղությամբ էլ չէինք կարող: Ծանրությունը չէ, որ մարդուն կաշկանդում է, նեղում: Մարդուն նեղում է որոշում կայացնելու գործընթացը»,-նշեց նախագահը եւ հավելեց, որ բերկրանքի պահեր շատ է ապրել: