|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն մի քանի օր է` քաղաքական կուլիսներում խոսում են առաջիկայում սպասվող նոր, ավելի լայնամասշտաբ փոփոխությունների մասին, որոնք դառնալու են խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունների նախընտրական պլատֆորմի հիմքը:
Մասնավորապես` համառորեն քննարկվում է այն սցենարը, որ առաջիկա մայիսին պաշտոնանկ է արվելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ իշխանական աղբյուրների` դրա վերաբերյալ որոշումն արդեն կայացված է:
Հիշեցնենք, որ կառավարության անդամների հետ վերջին հայտնի հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակավ հանդիմանեց Տիգրան Սարգսյանին` ըստ էության մեղադրելով երկրում ստեղծված սոցիալական վիճակի, գնաճի եւ այլ բացասական երեւույթների համար:
Ս. Սարգսյանը վարչապետի առջեւ նաեւ ժամկետ սահմանեց` մինչեւ մայիս ամիս քայլեր ձեռնարկել գնաճը կանխելու եւ սոցիալական վիճակը մեղմացնելու ուղղությամբ: Եւ այդ խորհրդակցության պահին, եւ առավել եւս այսօր ակնհայտ է, որ ոչ կառավարությունն ամբողջությամբ վերցրած, եւ ոչ էլ մասնավորապես Տ. Սարգսյանը չեն կարող լուծել այն խնդիրը, որն իրակնում կապված է Հայաստանի ողջ տնտեսական համակարգի, մենաշնորհների, ստվերային եւ հովանավորյալ տնտեսության հետ:
Հետեւաբար, ըստ լուրերի` մայիսին Տիգրան Սարգսյանը հեռացվելու է վարչապետի պաշտոնից: Մեր տեղեկություններով, վարչապետի պաշտոնում նշանակվելու է ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանը: