|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանն արտահերթ նիստ էր անցկացրել: Այսօր հայտնի է դարձել արտակարգ նիստ գումարելու պատճառը:
«Ակօս»-ի փոխանցմամբ՝ ձերբակալված քրդամետ պատգամավորների լուսանկարները մեջլիսում ցուցադրելու պատճառով Քահրամանը արտահերթ նիստ է հրավիրել՝ պահանջելով անհապաղ հեռացնել լուսանկարները:
ԺԴԿ-ական պատգամավոր Փերվին Բուլդանը, սակայն, նշել է, որ արտահերթ նիստի պատճառը միայն կուսակցականների լուսանկարները չեն եղել, այլ՝ պատգամավորների ձերբակալությունը:
Նշենք, որ նոյեմբերի 4-ին Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներն ու ևս 8 պատգամավորներ: Երեկ ԺԴԿ-ականների դեմ ուղղված գործողությունների շրջանակներում կալանավորվել են ևս երկու կին պատգամավորներ: