|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել նոր ուսումնական տարում էլեկտրոնային կրթության մասսայական կիրառում ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը և անհրաժեշտ մեթոդաբանության մշակման ու աշխատանքների վերահսկման մեխանիզմները:
Վարչապետը ԿԳ նախարարին հանձնարարեց նաև, հաշվի առնելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականությունը, երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել նաև հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով:
Վարչապետը նախարարից հարցրեց՝ իրատեսակա՞ն է այդ ամենը ներկայացնել երեք շաբաթում: Նախարարը պատասխանեց, որ իրատեսական է: