Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Փետրվարի 21-ին Նորդուզի անցակետում տեղի է ունեցել Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարների հերթական հանդիպումը, որի առանցքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի` 2016թ. նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի կատարումն է եղել:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային կետերի համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, մարտ ամսին Նովրուզի ժամանակ սպասվող ուղևորների և ավտոմեքենաների մեծ հոսքերի որակյալ սպասարկմանն ուղղված քայլերին: Երկկողմ հանդիպմանը գործընկերները քննարկել են նաև Հայաստան մուտք գործող տրանսպորտային միջոցներից գանձվող վճարների և Իրան ուղևորվող մարդատար մեքենաների վճարներին վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու վերաբերյալ:
Նշենք, որ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին