|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման խթանման, հայ արտադրողների մուտքը նոր շուկաներ ապահովելուն վերաբերող հարցեր: Ըստ ոլորտների, վարչապետ Կարապետյանին են ներկայացվել ներդրումային փաթեթներ՝ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում, հատկապես, անդրադարձ է կատարվել տնտեսության այն ճյուղերին, որտեղ առկա է արտահանման ներուժ: Իրականացվող քայլերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, Կարեն Կարապետյանը հանձնարարել է առավել ուժեղացնել շփումները մասնավոր հատվածի հետ: