|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տեղեկացրել էինք, որ ՀՀԿ կազմակերպչական վարչության նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշել էր, որ նախօրեին, երբ Կարեն Կարապետյանը հայտնել էր իր` ՀՀԿ-ին անդամակցելու մասին, ՀՀԿ-ին անդամակցելու եւս 7000 դիմում են ստացել:
Այսօր` ՀՀԿ համագումարից առաջ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՀԿ-ին անդամակցողները «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներն են, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ համոզված է` նման բան չկա: «Ես չգիտեմ` ինչպես մեկնաբանեմ, բայց, օգտվելով առիթից, կցանկանայի բոլորին շնորհակալություն հայտնել, որ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեն և ուզում են մասնակցել այս գործընթացին»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ասում են` «Գազպրոմ Արմենիա»-ում իր լծակներն օգտագործել են, վարչապետը պատասխանեց. «Դուք համոզվա՞ծ եք: Ճշտեք, խնդրում եմ»: