|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրի շրջանակում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում է տրամադրվել տեղահանված 600 ընտանիքի։
Այս մասին հայտնում են ընկերությունից ու հավելում, որ փոխհատուցումը նախատեսված է վեց ամիս ժամկետով, առաջնահերթությունը տրվել է բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։
Աջակցության ծրագրի արդյունքում լուծվել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիր: