|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 1-ից գազի սակագինը սպառողի համար նվազեցվելու է: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ սակագնի ներկայիս իջեցումը չի ենթադրում, որ հետագայում ծանրաբեռնվածություն կլինի սպառողի վրա:
Լրագրողների դիտարկմանը, որ, փաստորեն, եթե չլիներ կառավարության, վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան հանձնարարականը` վերանայել գազի գինը, ընկերությունը չէր գնա նման քայլի, Թադեւոսյանը ուշագրավ հայտարարություն արեց. «Չնսեմացնելով կառավարության նախաձեռնությունը` պետք է ասեմ, որ երկար ժամանակ զբաղվում էինք այս հարցով: Պահը հետեւյալն է՝ ասածը /Կարապետյանի հանձնարարականը-խմբ./ համընկել է մեր գործառույթի հետ»: