|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Այդըն նահանգում հիմնադրամների ընդհանուր տնօրինության շենքի շինարարությունը կիսատ է մնացել:
Ըստ Demokrathaber-ի՝ շինարարությունն իրականացնող 27 բանվորներ, առանց հիմք,ի հեռացվել են աշխատանքից՝ զրկվելով նաև վարձատրությունից: Ի նշան բողոքի՝ նրանք քանդել են իրենց իսկ կառուցած շինությունը:
Բողոքի երկրորդ օրը շինարարները պաստառ են կախել շենքից՝ «Այս շինարարությունում գործադուլ է» գրությամբ: Նրանք նշել են, որ նախօրոք պայմանավորված վարձատրությունը չեն ստանում և պահանջել են հարգել իրենց իրավունքը:
Շինարարության պատասխանատուներից մեկի հետ 4 ժամ տևած զրույցից հետո համաձայնության եկած շինարարները դադարեցրել են բողոքի գործողությունները: