|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված, հետագայում նաև երկարաձգված արտակարգ դրության շրջանակներում երկրի զինված ուժերի և ոստիակության 7586 աշխատակից ազատվել է աշխատանքից: Իսկ ոստիկանության, ԶՈՒ, մամուլի և նախարարությունների՝ աշխատանքից ազատված աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 15 726:
Ըստ իշխանամետ «Անադոլու» գործակալության՝ նույն գործողությունների շրջանակներում «պետության անվտանգության դեմ գործողություններ իրականացնելու» մեղադրանքով փակվել են 550 միություն, 19 առողջապահության մասնավոր կենտրոններ և 9 մամուլի կենտրոններ:
Աշխատանքից ազատվել է ոստիկանության 586, ցամաքային ուժերի՝ 259, ծովային ուժերի՝ 391, օդային ուժերի՝ 338, ժանդարմերիայի` 403, իսկ ընդհանուր թվով՝ 7586 աշխատակից:
Նման գործողություններ են իրականացվել նաև նախարարություններում: Աշխատանքից ազատված ընդամենը 157 աշխատակից հետագայում վերստին անցել է աշխատանքի: