|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Պոբեդա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը հարցազրույց է տվել Интерфакс-ին, որում անդրադարձել է դեպի Երևան չվերթերից հրաժարվելու որոշմանը:
Կալմիկովի խոսքով` իրենք հույս ունեին, որ «Զվարթնոց»-ի սեփականատերը հատուկ պայմաններ կտրամադրի, սակայն դա տեղի չունեցավ: «Միևնույն ժամանակ, Հայաստանի ավիաիշխանությունները մեզ այլընտրանքային տարբերակ առաջարկեցին` Գյումրիի օդանավակայանը: Մենք բանակցեցինք և փոխշահավտ պայմաններ ձեռք բերեցինք: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Գյումրի մեկնող ուղևորների համար չեղարկեց, այսպես կոչված, օդի հարկը; Դա շատ լուրջ գումար է ` մոտ 20 եվրո, որը գնում է պետական բյուջե: Դրանցի բացի` օդանավակայանում սպասարկման վարձը մեզ համար ավելի մատչելի կլինի»,- մանրամասնել է նա:
Նշենք, որ դեպի Գյումրի առաջին թռիչքը, համաձայն ավիաընկերության կայքի, տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Տոմսերն արդեն վաճառքում են: