|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության բրյուսելյան կենտրոնում ընդունել են Արեւմտահայոց ազգային համագումարի ներկայացուցիչներին:
Ըստ Demokrathaber-ի՝ հայկական պատվիրակության կազմում եղել են համագումարի նախագահ Սուրեն Սերայդարյանը, գլխավոր քարտուղար Սևակ Արծրունին, Հայաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր և կոնգրեսի՝ Հայաստանից ներկայացուցիչ Արագած Ախոյանը և Փոքր Ասիայի ժողովուրդների համերաշխության համակարգող Համո Մոսկֆյանը: Նրանց ընդունել են ԺԴԿ պատգամավորներ Ֆեյսա; Սարըյըլդըզը, Քեմալ Քաթաշն ու Եվրոպայում ԺԴԿ-ի ներկայացուցիչ Յասին Սուջան:
Հանդիպման ընթացքում հայկական կողմն իր բացասական վերաբերմունքն է հայտնել քրդամետ կուսակցության համանախագահների և պատգամավորների, ինչպես նաև Թուրքիայում հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք դեմոկրատիայի և մարդու իրավունքների խախտումներ են:
Համագումարի տարածած հայտարարության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կողմերի համար օրակարգային հարցեր: Հայկական պատվիրակությունը նաև իր մտագոհությունն է հայտնել Թուրքիայում տեղի ուենցող իրադարձությունների վերաբերյալ:
Արեւմտահայոց ազգային համագումարի ներկայացուցիչները բացահայտորեն դատապարտել են քրդամետ համանախագահների ձերբակալությունն ու Թուրքիայում քուրդ ինքնության դեմ տեղի ունեցող գործողությունները:
Փակ հանդիպման մասին Demokrathaber-ի հետ զրույցում հայ պատգամավոր Արագած Ախոյանը նշել է, որ քրդամետ կուսակցության անդամների հետ հանդիպումը եղել է դրական և արդյունավետ:
«Հաշվի առնելով վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ ցանկացանք մեր համերաշխությունը հայտնել: Տեղեկացանք, որ այսօր ձերբակալվել է Վանի քաղաքապետ` մեր ընկեր Բեքիր Քայան: Սրանք մտահոգություն առաջացնող ցավալի իրադարձություններ են»,- նշել է Ախոյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին ապօրինաբար ձերբակալվել, հետագայում նաև կալանավորվել են ԺԴԿ համանախագահներ Սելահաթթին Դմեիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղն ու կուսակցության 8 պատգամավորներ: