|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Կիպրոսի նախարարը տպավորված էր, վստահեցրեց՝ ակտիվ համագործակցելու են Կենտրոնի հետ»,- նշված է ռեկտորի գրառման մեջ:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ Կիպրոսից ժամանած պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: