|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եվրախորհրդարանում (ԵԽ) կքննարկվի Թուրքիա- Եվրամիություն բանակցությունների առկախման վերաբերյալ նախագիծը: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր Odatv.com լրատվական կայքը:
Ըստ Ermenihaber-ի՝ ԵԽ-ի լիբերալ պատգամավորների նախաձեռնությամբ մշակված առաջարկը քվեարկության կդրվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Եվրախորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Կնուտ Ֆլեքենշտայնի կարծիքով՝ նախագիծը կհաստատվի: Սակայն, գերմանական մամուլում տեղ գտած մեկնաբանությունների համաձայն, անգամ հաստատվելու դեպքում նախագիծն իրավական պարտադիր ուժ չի ունենա, այլ կկրի միայն խորհրդանշական բնույթ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի կասեցման մասին առաջարկները պայմանավորված են վերջին շրջանում Թուրքիայում ծայր առած համատարած օրինախախտումների, ձերբակալությունների և բանտարկությունների ալիքով:
Թուրքիայի ներքին քաղաքական զարգացումներին խստագույնս արձագանքել էր նաև Եվրահանձնաժողովը՝ Թուրքիայի մասին իր ամենամյա զեկույցում ամենախիստ արտահայտություններով դատապարտելով խոսքի և մտքի ազատության խախտման, օրինական պետության չափանիշների անտեսման հազարավոր դեպքերը: