|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Բռնցքամարտի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզիչների հետ երեկ տեղի է ունեցել հակադոպինգային վերահսկողության սեմինար-հանդիպում, որն անցկացրել են Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության նախագահ Արեգ Հովհաննիսյանն ու Հայաստանի օլիմպիական հավաքականի գլխավոր բժիշկ Դավիթ Մոսինյանը: Սեմինարի ընթացքում խոսվել է հակադոպինգի մասին և ներկայացվել են այն դեղամիջոցները, որոնք արգելված են մարզիկների համար: Հանդիպման ընթացքում մարզիչները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: