|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 15-ին Երևանում տեղի կունենա Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության գագաթաժողով:
Գագաթաժողովի աշխատանքներին մասկակցելու են 8 երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Մակեդոնիան և Մոնտենեգրոն: Երևան են ժամանելու Համաշխարհային հակադոպինգային գործակալության զարգացման բաժնի պետ Թոմ Մեյը և եվրոպական գրասենյակի տնօրեն Ֆրեդերիկ Դոնզեն:
Նշենք, որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ողջ տարածաշրջանում առաջինն է, որ արժանացել է «ISO-9001:2008» որակի կառավարման սերտիֆիկատի՝ աշխարհում դառնալով 23-րդ երկիրը, որին տրամադրվել է նման հավաստագիր:
Փաստենք, որ Սոչի-2014 օլիմպիական խաղերի կազմկոմիտեի առաջարկությամբ, երեք հայ դոպինգ-սպաներ կընդգրկվեն խաղերը սպասարկող միջազգային հակադոպինգային թիմի կազմում: