|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Եվրամիության (ԵՄ) գլխավոր գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը (ԵՀ), հրապարակել է 2016թ. Թուրքիայի զարգացման մասին զեկույց, որում կոշտ քննադատություններ են հնչեցվել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Demokrathaber լրատվամիջոցի` զեկույցում քննադատությունները վերաբերում են խոսքի ազատությանը, հավաքներ կազմակերպելու ազատությանը, դատաիրավական համակարգին, մահապատիժը վերականգնելու վերաբերյալ Թուրքիայում ընթացող քննարկումներին, վերջին շրջանում երկրի ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին և այլն:
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի տնտեսական իրավիճակին: Առաջին անգամ Եվրահանձնաժողովի զեկույցում Թուրքիան տնտեսական առումով աճ չի գրանցում: Դատաիրավական համակարգում նախորդ տարվա ընթացքում նկատված ոչ անկախ միտումներն ավելի են խորացել:
Զեկույցում խոսվում է նաև Թուրքիայում երկարաձգված արտակարգ դրության և դրա ընթացքում իրականացված ձերբակալությունների մասին: Ձերբակալվածների մեջ առաջին հերթին նկատի են առնվում Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահները, պատգամավորները, ինչպես նաև լրագրողները:
Նշված է եղել նաև, որ Թուրքիան 2016թ. ավելի հեռացավ եվրաինտեգրման ճանապարհից:
Զեկույցի առանձին հատվածում շեշտվել է, որ խոր անհանգստություն են առաջացնում կանանց, փոքրամասնությունների, ինչպես նաև ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց նկատմամբ Թուրքիայում իրականացվող ճնշումները: