|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը տեսակետ հայտնեց, որ լավ կլինի հայեցողական դարձնել այն դրույթը, երբ ընտրված մարդու իրավունքների պաշտպանը պետք է երդվի Աստվածաշնչի առջև:
«Իմ անձնական կարծիքով` մարդուն չի կարելի ստիպել, որ երդվի: Չնայած ես Ավետարանն ընդունում եմ, բայց երդվելով չէ, որ նա պետք է իրավունքները պաշտպանի: Ես կուզենայի այդ հոդվածը լինի հայեցողական` ուզում է` երդվի, ուզում է՝ չերդվի»,- ասաց նա: