|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու հանգամանքին:
Ըստ Diken-ի՝ նա հայտարարել է, որ այս ընտրությամբ ԱՄՆ-ում նոր ժամանակաշրջան է սկսվում: «Հուսով եմ, որ Ամերիկայի ժողովրդի այդ ընտրությունը կաջակցի ազատությանն ու ժողովրդավարությանը, ինչպես նաև կնպաստի մեր տարածաշրջանի զարգացմանը միտված դրական քայլերի ձեռնարկմանը: Ես իմ և ժողովրդիս անունից հույս եմ հայտնում, որ ժողովրդի այս ընտրությունը կլինի բարին և հաջողություններով լի ապագա ունենա»,- նշել է Թուրքիայի նախագահը: