|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ Թուրքիան չի լքի ՆԱՏՕ-ն և կմնա ԱՄՆ-ի հուսալի դաշնակիցը:
Ըստ Ahvalnews-ի` Պոմպեոն խոստովանել է, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում բարդ շրջան է եղել, սակայն, այնուամենայնիվ, եղել են ոլորտներ, որոնցում երկու երկրները հաջողության են հասել:
«Մենք հուսով ենք, որ Թուրքիան ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհասկանան, որ ԱՄՆ-ն ավելի լավ գործընկեր է, քան Իրանը, և այն ուղին, որին պետք է հետևի նախագահ Էրդողանը, ԱՄՆ-ի, Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ փոխհարաբերություններին աջակցելն է»,- ասել է նա: