|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նոյեմբերի 4-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն հանդիպեց Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարք Ամենապատիվ Յերոնիմոս Բ Արքեպիսկոպոսին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարքը վերջինիս մաղթեց արգասաբեր գործունեություն և ամենայն հաջողություն իր կարևոր առաքելությունում՝ ի շահ հայ և հույն եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության: Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարքը խնդրեց իր եղբայրական ողջույնները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:
Երկուստեք կարևորվեց Հունաստանի հայ համայնքի ունեցած դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Այդ համատեքստում ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Պատրիարքին հայկական գաղթօջախի և Հունաստանում գործող հայկական եկեղեցիների նկատմամբ դրսևորված հոգատար վերաբերմունքի համար:
Պատրիարքի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը: