|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հնարավոր է համարում իր անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: «Հնարավոր է, եթե առաջարկ լինի, եթե դա կնպաստի աշխատանքի արդյունավետությանը»,-ասաց նա այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:
Հարցին, թե իրեն չի՞ մտահոգում, որ իր նշանակումը հնարավոր է` գործիք է ՀՀԿ-ի վերարտադրման համար, նախարարը պատասխանեց. «Եթե Հանրապետականն ուզում է, որ ինչ-որ բան զարգանա, դրա մեջ վատ բան կա՞: Այսօր շղթա է գործում և ամեն մեկը գործիքն է այդ շղթայի, որպեսզի զարգանա այդ շղթան, իսկ տնտեսեությունը կամ գյուղատնտեսությունը հենց այդ գործիքներն են» :