|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինան այսօր դեռեւս վերջնականապես չի կողմնորոշվել` Եվրոպայի հետ ստորագրի՞ ասոցացման համաձայնագիր, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ, Ուկրաինան եւս կանդամակցի ՄՄ-ին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչ սպասումներ կան վիլնյուսյան գագաթաժողովից, պատգամավորը նշեց, որ Ուկրաինայի նկատմամբ բավական կոշտ պահանջներ դրվեցին հենց եվրոպական կառույցների կողմից, եւ դա է ստիպել Ուկրաինային` վերանայել իր մուտեցումները եվրաինտեգրման ու ՄՄ-ին անդամակցության հարցում: Եվ հենց դա էլ եկել է հաստատելու պատգամավորի վերապահ վերաբերմունքը Եվրամիության ու եվրաինտեգրման նկատմամբ. ըստ նրա` այնպես չէ, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը Հայաստանի համար միանշանակ դրական էր լինելու:
«Եվրոպան, վերջիվերջո, պետք է հասկանա, որ, իրենց քաղաքակրթությունից բացի, գոյություն ունի նաեւ արեւելյան քաղաքակրթություն, եւ հարցերին պետք է մոտենալ համադրելու տեսանկյունից: Իսկ Եվրոպան փորձում է բոլորին պարտադրել իր տեսակետներն ու մոտեցումները»,- նշեց Մկրտիչ Մինասյանը: