|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր լարված է եղել Տավուշի սահմանամերձ` Բերդավան եւ Պառավաքար գյուղերում: Հակառակորդի գնդակից զոհվել է 3 խաղաղ բնակիչ, 2-ը վիրավորվել են:
Yerkir.am-ի տեղեկություններով, այսօր Բերդավանում (2 զոհը եւ 2 վիրավորը հենց այս գյուղից են) է եղել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նշենք, որ երբ նա այցելել է գյուղի մթերման կետ, հենց այդ ժամանակ սկսել են հնչել կրակոցներ: Գյուղապետը հորդորել է երկար չմնալ այդ հատվածում` հակառակորդի ուշադրությունը չսեւեռելով տարածքի վրա, ինչից հետ գյուղնախարարն արագ հեռացել է գյուղից: