|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» համերգը, որը պետք է կայանար Ստամբուլի գերմանական հյուպատոսարանում, չեղարկվել է:
Ըստ Demokrathaber-ի՝ այդ մասին հայտարարությամբ հանդես եկած նախարարությունը համերգի չեղարկման պատճառ է ներկայացրել հյուպատոսարանում սրահների զբաղվածությունը՝ մինչև նոյեմբերի 13-ը:
Նախարարությունը համերգի կայացման նոր ամսաթվի մասին տեղեկություն չի հաղորդել:
Նշենք, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգին հրավիրվել էին թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդթվում՝ երկրի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս համերգին մասնակցել-չմասնակցելու մասին ոչ մի տեղեկություն չէր հայտնել: