|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 6-16-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդվարդ Թոփչյան/ «Հիշում եմ և պահանջում» խորագիրը կրող համերգաշարով հանդես է գալիս ԱՄՆ-ում և Մեքսիկայում: Համերգային ծրագրում ընդգրկված են Կոմիտասի, Կանաչյանի, Խաչատրյանի, Հովհաննեսի, Բաբաջանյանի, Մանսուրյանի, Չայկովսկու,Շոստակովիչի ստեղծագործությունները:
Նվագախմբի հյուրախաղերը կեզրափակվեն վաղը` մայիսի 14-ին, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում: «Նեցաուալկոյոթլ» համերգասրաում կայանալիք համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆը /Գերմանիա/: